ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ և տեխնիկապես հագեցած տարածք՝ Կոմիտասի 58 հասցեում։
Բանկային ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի արագ և հեշտ դարձնելու համար մասնաճյուղը համալրվել է տեխնիկական լայն հնարավորություններով:
Մասնաճյուղում կգործի շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով գործող ինքնասպասարկման ավտոմատացված սրահ, որտեղ քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝ կոմունալ վճարումներ (լեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև մարել վարկերը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ իրականացնելն անվճար է:
«Կոմիտաս» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն Բանկում գործող ծառայությունները՝ իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ: