9 փետրվարի 2019 - 12:28 AMT
Մեսսին՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

Հայտնի են եվրոպական առաջնությունների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անունները: Վարկանիշը հրապարակվել է L’Equipe-ի կայքում:

Վարկանիշը գլխավորում է «Բարսելոնայի» հարձկվող Լիոնել Մեսսին: Նա ամսական 8,3 մլն է վաստակում, հարկերը ներառյալ: Երկրորդ տեղում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: Նրա աշխատավարձը գրեթե 2 անգամ քիչ է արգենտինացուց՝ 4,7 մլն եվրո: Առաջին եռյակը եզրափակում է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 3,3 մլն եվրոյով, գրում է Lenta.ru-ն:

Լավագույնների տասնյակում են նաև ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը (3,06 մլն), «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը (2,9 մլն), «Ռեալի» հարձակվող Գարեթ Բյելը (2,5 մլն), «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն (2,3 մլն), ՄՅՈւ հարձակվող Ալեքսիս Սանչեսը (2,8 մլն),ՊՍԺ հարձակվող Քիլիան Մբապեն (1,73) և «Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը (1,6 մլն):

Մեսսին «Բարսելոնայի» կազմում 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 1 անգամ դարձել է գլխավոր եվրոպական մրցանակի տիտղոսակիր ՄՅՈւ կազմում, ևս 4 անգամ արել է դա Մադրիդի «Ռեալի» կազմում, որից հեռացել է 2018-ի ամռանը՝ տեղափոխվելով «Յուվենտուս»: