Ֆրանսիան խրախուսում է հայկական կողմի առաջարկությունները Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու առումով
Ֆրանսիան կարեւորում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները: Ֆրանսիացի ղեկավարները չեն զլանում այդ հարցն արծարծել իրենց թուրք զրուցակիցների հետ, PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: «Մենք միայն կորող ենք խրախուսել հայկական կողմի նախաձեռնությունները եւ նշել վերջերս թուրքական կողմից ուղարկված ուղերձները: Մեր կարծիքով Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացրած թեկնածուն չի կարող հավերժ մերժել հարաբերություններ հաստատել, մանավանդ դիվանագիտական, եւ փակ պահել սահմանն իր հարեւաններից մեկի հետ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին:
Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, Աբդուլահ Գյուլի ներկայությունը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպմանը Երեւանում կախված կլինի երկու երկրների հարաբերությունների զարգացումից հանդիպումցի առաջ: «Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության կարեւոր նպատակներից մեկը»,- ընդգծել է նա:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ