11 փետրվարի 2019 - 14:57 AMT
Հայաստանը կարող է կրկին անցնել ամառային ժամանակի

Հայաստանում կարող է կրկին անցում կատարվել ամառային ժամանակի: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԱԺ առաջիկա օրակարգին և քննարկվելիք հարցերին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Նախաձեռնությունը կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել»,-ասվում է գրառման մեջ:

2012-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում առաջարկվող ուղղումների փաթեթրը, որի համաձայն Հայաստանն այլևս չի անցել ամառային ժամանակի: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ողջ տարվա ընթացքում եղել է մեկ ժամային գոտում՝ GMT+4: