11 փետրվարի 2019 - 16:32 AMT
2018-ին տեքստիլի արտադրությունն աճել է 77%-ով

2018 թվականին 2017 թվականի համեմատ Հայաստանում մանածագործական արտադրատեսակների արտադրությունն աճել է 77%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարում, ընդհանուր առմամբ, մշակող արդյունաբերությունն աճել է 10%-ով:

Սննդամթերքի արտադրությունն աճել է 10.3%-ով, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 8.4%-ով: