17 հուլիսի 2008 - 18:48 AMT
Ֆրանսիան բացառում է, որ բանակցությունները Անկարայի հետ կենթադրեն հավանական անդամակցում ԵՄ-ին
Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը որպեսզի շարունակվեն Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում: «Այդուհանդերձ, Ֆրանսիան բացառում է, որ վերջիներս նախատեսեն հավանական անդամակցում: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը հստակ արտահայտել է Թուրքիայի անդամակցության մասին իր ընդդիմությունը: Բոլոր դեպքերում, բանակցությունների ավարտին այդ հարցը Ֆրանսիայում կդրվի հանրաքվեի»,- նշել է նա:

Նշենք, որ ֆրանսիական սենատը 297 «կողմ» եւ 7 «դեմ» ձայների հարաբերությամ վերացրեց օրենքը, ըստ որի պահանջվում էր համազգային հանրաքվե անցկացնել Եվրամիության այն երկրների անդամակցության հարցով, ոորոնց բնակչությունը գերազանցում է Եվրամիության երկրների ընդհանուր բնաչության 5 տոկոսը: Խորհրդարանականները իրենց որոշւմը բացատրել են նրանով, որ այս տարի մայիսին իրենց կողմից ընդունված օրենքը ոտնահարում էր Թուրքիայի իրավունքները` որպես «դաշնակից եւ բարեկամ երկիր»: Անկարայում այդ որոշումը մեծ ուրախությամբ է ընդունվել: Այդուհանդերձ, Փարիզը մինչ այժմ մնում է ամենահետեւողական հակառակորդներից մեկը Թուրքիայի անդամակցությանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ