12 փետրվարի 2019 - 14:16 AMT
ԶԼՄ. Սարգսյանն ու Օհանյանը քրգործով առերես հարցաքննվել են

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առերես հարցաքննվել են:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, այս քննչական գործողությունը կապ չունի Մարտի 1-ի գործի հետ. այն այլ քրեական գործի շրջանակում է կատարվել, որով թե Սարգսյանը, և թե Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակ ունեն:

ՀՔԾ-ն չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Ավելի վաղ Սեյրան Օհանյանի նկատմամբ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել: Իսկ Սերժ սարգսյանը նույն գործով հարցաքննվել է որպես վկա: