18 հուլիսի 2008 - 13:56 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Նախագահական ընտրություններն Ադրբեջանում չպետք է անդրադառնան ղարաբաղյան գործընթացի վրա
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները հուսով են, որ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները բացասաբար չեն անդրադառնա բանակցային գործընթացի վրա: «Նախագահական ընտրություններն Ադրբեջանում չպետք է անդրադառնան ղարաբաղյան գործընթացի վրա եւ ես հուսով եմ, որ գործընթացը չի դադարի, ամեն դեպքում, դա կախված է Ադրբեջանի կառավարությունից»,-ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Հուլիսի վերջին Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկ կտրվի նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են հոկտեմբերին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս ամսվա վերջին կանվանի ընտրությունների ճշգրիտ ամսաթիվը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: