12 փետրվարի 2019 - 14:33 AMT
Վարչապետ. Մարդու աղքատությունն առաջին հերթին իր գլխում է

Մարդու աղքատությունն առաջին հերթին իր գլխում է: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

Նա հավելել է, որ աղքատությունը սոցիալական երևույթ լինելուց բացի, նաև հոգեբանական երևույթ է: «Չի կարող աղքատությունը գլխում չհաղթահարած մարդը, հաղթահարի այն իրականում: Թեկուզ ամեն օր 100,000 դոլար տաս»,-ասել է Փաշինյանը:

«Աղքատությունն առաջին հերթին խեղճությունն է: Իմ անձնական նպատակը եղել է, որ ՀՀ քաղաքացին խեղճությունը հաղթահարի»,-ասել է Փաշինյանը:

Փետրվարի 12-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի կառավարության ծրագիրը։Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ՝ ՀՀ կառավարության արտահերթ նիստում, գործադիրի ծրագիրը հաստատվել է: