12 փետրվարի 2019 - 16:06 AMT
ՀՀ 4 դահուկորդ կմասնակցի ԱԱ-ին

Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում փետրվարի 20- ին կմեկնարկի դահուկավազքի աշխարհի 52-րդ առաջնությունը: Հայաստանից հանդես կգա 4 մարզիկ ` Կատյա Գալստյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը և Մյասնիկ Ղարիբյանը:

Աշխարհի առաջնության ծրագրով ՀՀ-ն ներկայացնող տղամարդիկ կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ մրցատարածությունում, Կատյա Գալստյանը ` 5 կմ և 15 կմ մրցատարություններում: Հայ դահուկորդները կմասնակցեն նաև արագավազքի մրցումներին (սպրինտ) և պետք է անցնեն 1400 կամ 1600 մետր, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: