13 փետրվարի 2019 - 14:54 AMT
Փաշինյանը՝ փողոցային առևտրի մասին. Թույլ չենք տա Երևանի կենտրոնը դարձնել Ստամբուլի բազար

ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է փողոցային առևտուր անողների պահանջին:

Փաշինյանը դատապարտել է փողոցային առևտուր անողների հայտարարություններն այն մասին, թե՝ «բա սրա՞ համար էինք հեղափոխություն անում»:

«Երևանի կենտրոնը սարքել են Ստամբուլի բազար, Մաշտոցի պողոտան՝ արևելյան բազար»,-դժգոհել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ փողոցային առևտրով զբաղվողները բողոքի ակցի են իրականացրել կառավարության դիմաց:

Ընթերցեք նաև՝ «Փաշինյանը՝ հարկերից խուսափող առևտրականներին. Առաջ արտոնյալներ կային, հիմա որոշներն են ուզում արտոնյալ դառնալ»: