14 փետրվարի 2019 - 10:39 AMT
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են

Փետրվարի 14-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց), հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: