18 փետրվարի 2019 - 10:47 AMT
ՀՀ-ն մտադիր է 12 ՍՈւ-30 կործանիչ գնել ՌԴ-ից

Հայաստանը մտադիր է 12 ՍՈւ-30ՍՄ կործանիչ գնել Ռուսաստանից: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող IDEX-2019 սպառազինության ցուցահանդեսում:

Ընդ որում, ինքնաթիռների առաջին խմբաքանակը՝ 4 ինքնաթիռ, Հայաստանը ցանկանում է ստանալ արդեն 2019-ին, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանը մտադիր չէ սահմանափակվել 4 կործանիչի գնումով:

ՀՀ ՊՆ ղեկավարը փետրվարի 16-17-ին մասնակցել է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում նախատեսված էին մի շարք աշխատանքային հանդիպումներ։

Photo. Ladislav Karpov/TASS