18 փետրվարի 2019 - 11:08 AMT
Եգիպտոսի նախագահը Մյունխենում խոսել է Հայոց ցեղասպնության մասին

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին, խոսելով ահաբեկչության ու անվտանգության խնդիրների մասին, անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը:

Արաբագետ Արաքս Փաշայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալ-Սիսին արաբ առաջին առաջնորդն է, որը միջազգային հարթակում անդրադարձել է Ցեղասպանությանը:

Նա խոսել է նաև Եգիպտոսում հայերի ապահով հաստատվելու և այնտեղ տասնամյակներ շարունակ ապրելու մասին:

Արաբագետի փոխանցմամբ, հայտարարությունը բուռն արձագանք է գտել թուրքական մամուլում:

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ընթանում է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը: