18 փետրվարի 2019 - 13:47 AMT
Ալբանիայի մայրաքաղաքում ցույցեր են. Պահանջում են վարչապետի հրաժարականը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ երկրի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականի պահանջով, հայտնում է միջազգային մամուլը:

Ցուցարարներն անկարգություններ են իրականացրել՝ շշեր և պայթուցիկներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ:

Բողոքի ցույցերի պատճառը կառավարության ղեկավարի՝ Ալբանիայի մայրաքաղաքի շրջակայքում արագընթաց մայրուղի կառուցելու մտադրությունն է, ինչի պատճառով ապամոնտաժման վտանգի տակ են հայտնվել բազմաթիվ տներ: