Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը մոտ 4 մլն դրամի չարաշահումներ է կատարել, հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ կրթօջախի տնօրենը 2004-ից 2017 թվականների ընթացքում ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան։ Ամուսինը փաստացի աշխատանքի չի եկել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3.949 մլն դրամ, յուրացվել է։
Առանձնապես խոշոր չափերի յուրացման փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։