19 փետրվարի 2019 - 11:51 AMT
2018-ին ՀՀ բանկերը 20%-ով ավելի շատ հարկ են վճարել

Հայաստանի բոլոր առևտրային բանկերը 2018 թվականին պետական բյուջե են վճարել 48.6 մլրդ դրամի հարկ, ինչն ավելի քան 20%-ով շատ է 2017 թվականի 40.4 մլրդ դրամի համեմատ:

2018 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկատուները վճարել են պետբյուջե մոտ 926․5 մլրդ դրամ 2017-ի 807․4 մլրդ դիմաց։ Բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներն, ընդ որում, կազմել են 1.306 մլրդ դրամ նախորդ տարվա 1․158 մլրդ դիմաց։ Այսինքն, 1000 խոշոր ձեռնարկությունները ապահովել են հարկերի 70․9 տոկոսն 2018-ի 69․7 տոկոսի դիմաց։ Առավել հետաքրքրիր են մեծահարուստ գործարարների վճարած հարկերի ծավալի փոփոխությունները։

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, բոլոր բանկերն ընդգրկվել են ՀՀ 1000 խոշոր հարկատուի ցուցակում:

2018 թվականին Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որը բյուջե է վճարել 6.1 մլրդ դրամի հարկ, ինչն ավելի քան 52%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Ավելի քան 6 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է, որի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 44%-ով:

Ընթերցեք նաև՝ «Նվազել են արդյոք Ալեքսանյանի հարկերը. Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո»: