19 փետրվարի 2019 - 12:11 AMT
Ալեքսանդր Սարգսյանը պետությանը $18.5 մլն է փոխանցել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց փոխանցել է $18.5 մլն։ «ՍիվիլՆեթի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է կառավարության պատասխանի մեջ։

ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ կալանք էր դրվել 2018 թվականի հուլիսի 9-ին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի եղբայրը հայաստանյան մենակ մի բանկում ունի $30 մլն, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ: