19 փետրվարի 2019 - 12:41 AMT
Փետրվարի 20-ի գիշերը 3-4 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում`փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կնվազի 3-4, 23-ի ցերեկը, 24-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝ փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: