19 փետրվարի 2019 - 13:32 AMT
Ապրիլի 3-ից Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթներ կիրականացվեն

Ռումինիայի պետական TAROM ավիաընկերությունը 2019 ապրիլի 3-ից Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթներ կիրականացնի, հայտնում է ռումինական Wall Street թերթը:

Հետդարձով ավիատոմսերի գինը սկսվում է €175-ից:

1996 թվականի մարտի 25-ին Երևանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին: