19 փետրվարի 2019 - 15:33 AMT
Օդեսա-Երևան-Օդեսա թռիչքներ կիրականացվեն

Ուկրաինական YanAir Airlines ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Օդեսայից Երևան:

Օդեսա-Երևան-Օդեսա չվերթը կգործարկվի 2019-ի մայիսի 20-ից, ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում: Թռիչքները կիրականացվեն Boeing 737-400 ինքնաթիռներով:

Օդեսայից ինքնաթիռը կուղևորվի դեպի Երևան երկուշաբթի օրերին 09:00-ին: Երևանից թռիչքը կիրականացվի տեղական ժամանակով 13:30-ին: