21 հուլիսի 2008 - 18:14 AMT
Հայաստանի նախագահը կոչ է արել սենսացիա չփնտրել հայ եւ թուրք դիվանագետների բանակցություններում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել սենսացիա չփնտրել հայ եւ թուրք դիվանագետների պարբերաբար տեղի ունեցող խորհրդակցություններում: Ինչպես այսօր հայտարարել է ՀՀ նախագահը մամլո ասուլիսի ժամանակ, Հայաստանի եւ Թուրքիայի հասարակություններում այսօր երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրների քննարկման տենդենցներ կա, որոնք Թուրքիայի նախագահի այցելության միջոցով Երեւան կարող են վերաճել կայուն առաջընթացի: Նրա խոսքերով, գոյություն ունեցող խնդիրների կարգավորման գործընթացում պետք է հաղթի առողջ միտքը, այդպես հարաբերությունների բարելավումը ձեռնտու է երկու պետություններին:

Նշենք, որ հուլիսի 8-ին Շվեյցիարիայի մայրաքաղաքում կայացել են Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցություններ: Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հաստատել է տվյալ տեղեկատվությունը: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, վերջին երեք ամսիներին անցկացվել է բանակցությունների երկու փուլ, որոնցից առաջինը ընթացիկ տարվա մայիսին:

Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Աբդուլահ Գյուլին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու համար, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին:

Ինչպես հաղորդել է Ալի Բաբաջանը, Աբդուլահ Գյուլի ներկայությունը ֆուտբոլային հանդիպմանը կախված է երկու երկրների հարաբերությունների զարգացման մակարդակից խաղից առաջ: «Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը»,- ընդգծել է նա: