20 փետրվարի 2019 - 11:38 AMT
Դիջիթեյնն իր նորարար լուծումներն է ներկայացրել ICE London միջազգային ցուցահանդեսում

Հայկական խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկը՝ Դիջիթեյնը, ներկայացրել է իր նորարարական լուծումները ICE London միջազգային ամենամյա հեղինակավոր ցուցահանդեսում: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացված ցուցահանդեսում ներկայացված են եղել նաև աշխարհի լավագույն ծրագրային ապահովում տրամադրող ընկերությունները։

Արդեն չորրորդ տարին անընդմեջ, Դիջիթեյն ընկերությունը զարմացնում է այցելուներին իր տաղավարի չափերով և դիզայներական հետաքրքիր լուծումներով։