21 հուլիսի 2008 - 19:11 AMT
Կառույց է ստեղծվելու Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվությանը դիմակայելու համար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ծրագրվում է կառույց ստեղծել, որը կզբաղվի Հայաստանի դեմ ուղված ապատեղեկատվությանը դիմակայելով: «Տեղեկատվական անվտանգությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների պաշտպանությունը եւ դիմակայությունը այն ապատեղեկատվությանը, որն ուղղված է Հայաստանի դեմ: Մենք մտադիր ենք ստեղծել կառույց, որը կզբաղվեր երկրորդ խնդրով»,- ասել է նա Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանը ավելի ճանաչելի լինի, որպեսզի խոսվի նրա նվաճումների մասին եւ միասնական քաղաքականություն տարվի: «Կարծում եմ, որ նման կառույցի ստեղծումը կդնի այդ աշխատանքի սկիզբը»,- ասել է Նախագահը: