20 փետրվարի 2019 - 16:28 AMT
2018-ին ՀՀ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով

Ընթացիկ գներով Հայաստանի ՀՆԱ-ն 2018 թվականին, ըստ նախնական տվյալների, աճել է 5․2%-ով։

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, երկրի ՀՆԱ-ն կազմել է մոտ 6․003 տրիլիոն դրամ կամ $12.4 մլրդ։

Եռամսյակային աճը կազմել է 9․9%, 7․4%, 2․5% և 3․4%:

ՀՆԱ մեջ ամենամեծ բաժինը՝ 13․7%, գյուղատնտեսությանն է, մշակող արդյունաբերությանը բաժին է ընկնում ՀՆԱ 10․8%-ն, առևտրին՝ 11%-ը։