22 հուլիսի 2008 - 13:38 AMT
Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը օգոստսի 1-ին կհանդիպեն Մոսկվայում
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը օգոստսի 1-ին կհանդիպեն Մոսկվայում: Առաջիկա հանդիպման մասին հաղորդագրությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել էին , որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ օգոստսի 1-ին Մոսկվայում: