Մադրիդի «Ռեալը» կարող է հրաժեշտ տալ Գարեթ Բեյլին արդեն 2019-ի ամռանը:
Ուելսի հավաքականի 29-ամյա հարձակվողը չի դիմանում մադրիդյան ակումբում առկա մրցակցությանը, գրում է Lenta.ru-ն Marca-ի վրա հղումով:
Ակումբի գործող մարզիչ Սանտյագո Սոլարին գերադասում է Բեյլի դիրքում տեսնել 18-ամյա բրազիլացի Վինիսիուս Ջունիորին կամ իսպանացի Լուկաս Վասկեսին:
«Ռեալում» մտածում են առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Բեյլին վաճառելու մասին: Հնարավոր է, ֆւոտբոլիստը դառնա կիսապաշտպաններ Էդեն Ազարի և Քրիստիան Էրիքսոնի տրանսֆերի գործարքի մի մասը:
Ընթացիկ խաղաշրջանում Բեյլը 12 գոլի հեղինակ է դարձել 30 հանդիպման ընթացքում: Սակայն հունվարի 27-ից, խաղադաշտ վերադառնալով վնասվածքից հետո, նա ընդամենը 2 անգամ է ընդգրկվել «Ռեալի» մեկնարկային կազմում:
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013-ին «Տոտենհեմից»: 2019-ի փետրվարի դրությամբ նրա տրանսֆերային արժեքը մոտ 50 մլն եվրո է: