24 փետրվարի 2019 - 19:22 AMT
Հայոց եռագույնը՝ «էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալ» – «Սաութհեմփթոն» խաղում

Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Արսենալ» – «Սաութհեմփթոն» խաղում «Էմիրեյթս» մարզադաշտի գովազդային վահանակներին հայտնվեց Հայոց եռագույնը։

Խաղային ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը՝ BetConstruct ընկերությունը, վերջերս համագործակցության պայմանագիր էր կնքել «Արսենալ» ակումբի հետ։ Պայմանագիրը նախատեսում էր ընկերության գովազդը ակումբի հանդիպումների ժամանակ։ Հաշվի առնելով լոնդոնյան ակումբի մեծ լսարանը ամբողջ աշխարհում՝ հայկական արմատներ ունեցող BetConstruct-ը որոշել է գովազդում օգտագործել Հայաստանի դրոշը։

Ավելի վաղ BetConstruct-ի ղեկավարների ջանքերով «Էմիրեյթս» մարզադաշտի տրիբունաներից մեկի վրա պատկերվել էր Հայաստանի դրոշը՝ կից Armenia գրառմամբ։