25 փետրվարի 2019 - 12:16 AMT
2018-ին ՀՀ-ից 14,358 մարդ է արտագաղթել ՌԴ

2018-ին Հայաստանից ՌԴ է արտագաղթել 14,358 մարդ, մինչդեռ 2017-ին՝ 13, 999 մարդ:

Հայաստանը ՌԴ ներգաղթացծների թվով 4-րդնէ:

Ռուսաստան ներգաղթած անձանց քանակը 2018-ին նվազել է՝ հասնելով 2005-ի նվազագույն ցուցանիշին: 2018-ին ՌԴ է տեղափոխվել 124,900 մարդ: Այդ են վկայում «Ռոսստատ» վիճակագրական գործակալության տվյալները:

2017-ի համեմատ ընդհանուր միգրացիոն ներհոսքը Ռուսաստան կրճատվել է 41%-ով, կամ 87,000 մարդով:

Առաջին անգամ ՌԴ ներգաղթածների թվով առաջատար է դարձել Տաջիկստանը: Նախորդ 4 տարիներին առաջատարը եղել է Ուկրաինան, սակայն 2018-ին այդ երկիրը 3-րդն է Տաջիկստանից և Ղազախստանից հետո, հայտնում է ՌԲԿ-ն:

Արդեն Ռուսաստանում գտնվող ներգաղթյալների թվով առաջատարն Ուզբեկստանն է: Ըստ ՆԳՆ տվյալների, 2018-ին միգրացիոն հաշվառման է վերցվել Ուզբեկստանի 4,5 մլն քաղաքացի, իսկ հանվել է հաշվառումից՝ 3,25 մլն:

Վերջին 10 տարում առաջին անգամ միգրացիոն ներհոսքը չի կարողացել լրացնել բնակչության քանակի բնական նվազումը և Ռուսաստանի բնակչությունը նվազել է 93,5 հազարով:

Ընթերցեք նաև. 2018-ին ԵՄ-ից ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 3 անգամ կրճատվել է