25 փետրվարի 2019 - 13:26 AMT
Հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%-ով

2019 թվականի հունվար ամսին 2018 թվականի նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունվարին նախորդ հունվարի համեմատ շինարարության և առևտրաշրջանառության ծավալներն աճել են՝ համապատասխանաբար 22.1%-ով և 19.3%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 0.4%-ով:

Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 0.6%-ով. արտահանումը նվազել է 15.8%-ով, իսկ ներմուծումը՝ 3.3%-ով։