25 փետրվարի 2019 - 17:44 AMT
Հունվարին արտահանումը նվազել է 15.8 %-ով

2019 թվականի հունվարին 2018 թվականի նույն ամսվա համեմատ արտահանումն անկում է ապրել 15.8 %-ով՝ կազմելով մոտ $145 մլն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունվարին նախորդ հունվարի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 0.6%-ով, իսկ ներմուծումը՝ 3.3%-ով։

2018 թվականի փետրվարից Թեղուտի հանքը դադարեցրել է իր գործունեությունը, ինչն էապես ազդել է ՀՀ արտահանման ցուցանիշների վրա:

Ընթերցեք նաև՝ «Հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%-ով»: