Հայաստանում բարձրորակ բշժկական պարագաների արտադրություն է հիմնվել: Այս մասին ֆեսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս պահին արտադրանքը ներառում է բժշկական ներարկիչներ, արյան հավաքի համար նախատեսված տարաներ, ինսուլինային գրիչների ասեղներ և այլն։ Շուտով կավարտվի նաև նոր հոսքագծի տեղադրումը, որը թույլ կտա արտադրել տարբեր նշանակության և չափսերի կաթետրներ», - գրել է Թորոսյանը։
Ընկերության ամբողջ արտադրանքը արտահանվելու է:
«Ներդրողների հետ քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ շուտով նրանք ավելացնելու են ներդրումները և կառուցելու են նոր գործարան։ Ինչպես նաև խոսվեց հայկական շուկայում այս բարձրորակ արտադրանքի մրցունակության խթանման և պետական աջակցության մասին», - հայտնել է Թորոսյանը: