26 փետրվարի 2019 - 15:23 AMT
Հայաստանում առաջին անգամ մարդն ընձառյուծ է նկարահանել

Հայաստանում առաջին անգամ ընձառյուծ է նկարահանվել մարդու կողմից: Համապատասխան տեսանյութը տարածել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղն իր ֆեյսբուքյան էջում:

«Վայոց Ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են կովկասյան ընձառյուծին և նկարահանել նրան։ Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց զգուշավոր կենդանուն տեսնել միայն ֆոտո-թակարդների միջոցով։ Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի»,- ասվում է հիմնադրամի էջում հրապարակված գրառման մեջ։