27 փետրվարի 2019 - 12:07 AMT
Գարնանային արձակուրդները դպրոցներում կսկսվեն մարտի 25-ից

Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից:

Համաձայն հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-31-ը ներառյալ, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը: