Փետրվարի 27-ին ՌԴ Ստավրոպոլի երկրամասումվթարի է ենթարկվել Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը: Կան տուժածներ, հայտնում է Inteрfax-ը ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ Օլեգ Դեգտյարյովի վրա հղումով:
Միկրոավտոբուսում եղել է 5 ուղևոր և վարորդը, բոլորը տուժել են վթարից:
«Վթարը տեղի է ունեցել «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրում, «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը շրջվել է»,-ասել է Դեգտյարյովը: Նա հավելել է, որ տուժածները՝ 3 տղամարդ և 3 կին, տեղափոխվել են Նեվիննոմիսսկ քաղաքի հիվանդանոց:
Դեգտյարյովը հայտնել է նաև, որ կապ է հաստատվել տեղի հայ համայնքի հետ:
Իրազեկ աղբյուրը հայտնել է գործակալությանը, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են: