2018 թվականին ՀՀ իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84.869 մլրդ դրամ, կամ մոտ $173 մլն:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, վերականգնվել է 27.775 մլրդ դրամը, կամ $$56 մլն-ը:
Մոտ 6.922 մլրդ դրամ երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: