28 փետրվարի 2019 - 11:54 AMT
«ԵՊՀ ռեկտորն ինձ 30 մլն դրամի «գցել է». Միջադեպ՝ հոգաբարձուների խորհրդի նիստին

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ միջադեպ է գրանցվել. Վահան Արսենյան անունով ներկայացած մի մարդ պնդել է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իրեն «ոտքի վրա 30 մլն դրամի գցել է»:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նրան անվտանգության աշխատակիցները դահլիճից դուրս են հրավիրել, ինչին ի պատասխան՝ ասել, որ իքնը «Մարտական խաչի» ասպետ է:

«Ինչի՞ եք ինձ դուրս հրավիրում, դու ինչի՞ ասպետ ես, Սիմոնյանի ասպե՞տն ես», - ասել է նա:

Հգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում մեկ հարց է` Երևանի պետական համալսարան հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: