1 մարտի 2019 - 13:07 AMT
ՌԴ-ն ռազմական նշանակության ապրանքների կմատակարարի ՀՀ

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռուսական արտադրության ռազմական նշանակության ապրանքների մատակարարման պայմանագրեր են ստորագրվել, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պայմանավորվածությությունները ձեռք էին բերվել ՀՀ պաշտպանության նախարարի` Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Փետրվարի 26-28-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ բանակցությունների և պայմանագրերի վերջնական համաձայնեցման ու ստորագրման գործընթացին: