1 մարտի 2019 - 12:17 AMT
Վերջին 12 տարում առաջին անգամ ներգաղթ է արձանագրվել

Վերջին 12 տարում առաջին անգամ ներգաղթ է արձանագրվել: Այս մասին նշված է ՀՀ կառավարության զեկույցում:

2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15,313-ով գերազանցել է մեկնածների թվին:

Եվրոստատի տվյալներով՝ 2018-ին Եվրոպական միության երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան երեք անգամ նվազել է:

Նախորդ տարի ԵՄ երկրներից ապաստան է հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017-ին այդ թիվը կազմել էր 6805: