1 մարտի 2019 - 17:27 AMT
«Սեքյուրիթի դրիմի» հիմնադիրներն ամեն ամիս 43 մլն դրամ են յուրացրել

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը քիչ առաջ ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն դրամից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: