1 մարտի 2019 - 18:52 AMT
Մարտի 1-ին նվիրված երթը սկսվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազատության հրապարակից մեկնարկել է Մարտի 1-ի իրադարձություններին նվիրված երթը:

Երթի մասնակիցները շարժվում են դեպի Մյասնիկյանի արձանին հարող տարածք:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ ուղերձ է հղել:

Նա մասնավորապես ասել է, որ ուղիղ 11 տարի առաջ ՀՀ մայրաքաղաքի կենտրոնում արյուն է հեղվել օրվա իշխանությունների կողմից՝ խաղաղ ցուցարարների նկատամամբ ապօրինի ուժի գործադրման հետևանքով, ինչի արդյունքում 10 հոգի զոհվել է: