4 մարտի 2019 - 17:39 AMT
Yandex Taxi-ն ավելի շատ տեղեկություն կտա վարորդների մասին

Yandex Taxi ծառայությունն ավելի շատ տեղեկություն կտրամադրի իր վարորդների մասին: Այդ մասին հայտարարել է ընկերությունը:

Տաքսի պատվիրելիս կհայտնվի վարորդի լուսանկարը՝ հարկ կլինի դիպչել դրան և կհայտնվի վարորդի պատկերը: Կտրամադրվի լավ որակի լուսանկար, տեղեկություն ուղևորությունների քանակի մասին, վարկանիշը կներկայացվի և այլ օգտատերերի կարծիքները:

Այժմ Yandex Taxi-ն նշում է միայն վարորդի անունն ու հեռախոսահամարը, ինչպես նաև նրա ավտոմեքենայի տվյալները, գրում է «Վեդոմոստին»:

Վարորդների մասին մանրամասն տվյալներն ու լուսանկարը դեռևս հասանելի կլինեն միայն Մոսկվայում:

Yandex Taxi ծառայությունը սեփական վարորդներ չունի, այլ աշխատում է որպես ագրեգատոր՝ գործակցելով այլ տաքսի ծառայությունների և ինքնազվաղված վարորդների հետ: