24 հուլիսի 2008 - 15:28 AMT
Երիտասարդ գիտնականները առաջարկում են 2009 թվականը հռչակել «Գիտության եւ նորարարության տարի» ԱՊՀ-ում
Երիտասարդ գիտնականները, ովքեր մասնակցում են ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների «Ինտեգրում եւ նորարարություն» միջազգային ամառային դպրոցի աշխատանքներին, առաջարկում են 2009 թվականը հայտարարել է Գիտության եւ նորարարության տարի ԱՊՀ երկրներում: Այդ մասին, ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում (ՀՀՄՀ), ասվում է Ամառային դպրոցի մասնակիցների ուղերձում, որը ընդունվել է հինգշաբթի օրը Նովոսիբիրսկում: Ամառային դպրոցն առաջին անգամ է անցնում ԱՊՀ երկրների պատմության ընթացքում: Դպրոցի կարգախոսն է «Գիտությունն առանց դիսցիպլինար եւ քաղաքական սահմանների»: Այն նվիրված է երիտասարդական շփումների ընդլայնմանը հումանիտար համագործակցության շրջանակներում ԱՊՀ տարածքում եւ գիտա-տեխնիկական հիմքի զարգացմանը: «Գիտական եւ տեխնոլոգիական բնագավառներում ԱՊՀ երկրենրի համագործակցության ակտիվացման նպատակով ենթադրում ենք օգտակար 2009 թվականը հռչակել Գիտության եւ նորարարության տարի ԱՊՀ-ում»,- նշվում է ուղերձում:

Առաջին ամառային դպրոցը բացվել է անցյալ կիրակի` հուլիսի 20-ին, Նովոսիբիրսկում: Ամառային դպրոցի աշխատանքներին մասնակցում են ավելի քան 400 գիտնական Ուկրաինայից, Հայաստանից, Բելոռուսիայից, Մոլդովայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից եւ Ռուսաստանից: