4 մարտի 2019 - 17:51 AMT
2020-ին Չինաստանը զոնդ կուղարկի դեպի Մարս

2020-ին Չինաստանը տիեզերական սարք կուղարկի դեպի Մարս: Այդ մասին հայտարարել է երկրի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական մարմնի ազգային լուսնային ծրագրի գլխավոր կոնստրուկտոր Ու Վեյժենը:

«Հաջորդ տարի զոնդ կուղարկվի Մարսի հետազոտման նպատակով, որը պտույտ կկատարի այդ մոլորակի շուրջ, վայրէջք ու զոնդավորում»,-պարզաբանել է մասնագետը, հայտնում է Lenta.ru-ն:

Ըստ նրա, դեպի Լուսին Chang'e 5 առաքելությունը, որի շրջանակում նախատեսվում է լուսնային հողածածկի նմուշառում իրականացնել, կմեկնարկի 2019-ի ավարտին: «Եթե դա տեղի ունենա, Չինաստանը երրորդ երկիրը կլինի ԱՄՆ-ից ու ՌԴ-ից հետո, որը հաջողությամբ կիրականացնի այդ քայլը»,-ասել է նա:

Դեպի Մարս առաքելություն ուղարկելու Չինաստանի մտադրության մասին հայտնի է դարձել դեռևս 2019-ի հունվարին: Մարսի ուղեծիր զոնդը պետք է դուրս գա 2021-ի սկզբին: Ծրագրի նպատակն է մոլորակի երկրաբանության և մթնոլորտի ուսումնաիրությունը: