Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում պարզաբանել է արցախցիների վերաբերյալ իր աղմկահարույց հայտարարությունը:
«Արցախում ապրող հայերի դեմ ոչինչ չունեմ: Իմ խոսքն ուղղել եմ նրանց քաղաքական էլիտային: Եթե որևէ մեկն իր ձևով է մեկնաբանում, դա նրա խնդիրն է»,- ասել է Հախվերդյանը:
Ավելի վաղ «Բաց TV»-ի «Բաց օրը Ռուբեն Հախվերդյանի հետ» հաղորդման եթերում, խոսելով արցախցիների մասին, Հախվերդյանն ասել է, որ նրանք թուրքական մտածողություն ունեն և այդ ազդեցության տակից դուրս գալու համար 50 տարի է պետք։
Հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում:
Արձագանքել է անգամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. անդրադառնալով Հախվերդյանի արտահայտություններին, նա դրանք խստորեն դատապարտել է՝ համարելով «ներքին թշնամանք հրահրող»: