«Ամերիաբանկի» և «Սպայկայի» համատեղ իրականացրած ծրագրերի արդյունքում շահագործման է հանձնվել բարձր տեխնոլոգիաներով հագեցած պանրի գործարան։
«Սպայկա» ՍՊԸ զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը նշել է, որ գործարանն ունիկալ պրոյեկտ է՝ հոլանդական և գերմանական տեխնոլոգիաների ներգրավմամբ: Բաղդասարյանի խոսքերով, տարեկան կմթերվի ավելի քան 20 հազար տոննա կաթ, կապահովվի մոտ 2000 տոննա պանրի արտադրողականություն։
«Արդեն համապատասխան աշխատանք է տարվում նաև փոքր, միջին ու մեծ ֆերմերների հետ. կնքվում են պայմանագրեր և աջակցում ենք նաև համապատասխան սարքավորումների տրամադրմամբ շեշտել է Բաղդասարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․