Լոնդոնի ՄԻԱՎ-ով վարակված բնակիչը կարող է բժշկության պատմության մեջ երկրորդ մարդը դառնալ, որը բուժվել է ՁԻԱՀ առաջացնող վիրուսից:
Ըստ հետազոտության արդյունքների, որոնք հրապարակվել են Nature ամսագրում, հիվանդի օրգանիզմում, որին 3 տարի առաջ փոխպատվաստել էին իմունադեֆիցիտի վիրուսի հանդեպ իմունիտետ ունեցող մարդու ցողունային բջիջները, ՄԻԱՎ վարակի հետքեր չեն հայտնաբերվել, գրում է «Սվոբոդան»:
Եթե հիվանդի օրգանիզմում, որի անունը չի հրապարակվում, վարակը չհայտնաբերվի նաև հետագա հետազոտությունների արդյունքում, ապա դա կապացուցի, որ ՁԻԱՀ-ի դեմ միջոցներ ստեղծելու հույսը իրական է:
ՄԻԱՎ վարակից բուժման առաջին հաջող փորձը ձեռնարկվել էր 12 տարի առաջ՝ ողնուղեղի փոխպատվաստման արդյունքում: Սակայն այդ փորձն այլևս չի կրկնվել, քանի որ այն շատ ծանր է հիվանդի համար:
Փոխպատվաստման լայնածավալ կիրառումը ՁԻԱՀ-ի բուժման համար իրատեսական չէ: Այդ մասին ասել է Աննամարի Վենսինգն Ուտրեխտի համալսարանից The New York Times-ին, սակայն արդյունքը ոգևորում է, քանի որ հաստատում է, որ ՁԻԱՀ-ի դեմ միջոց գտնելը սին պատրանք չէ:
Երկու դեպքում էլ ողնուղեղի փոխպատվաստումը կատարվել է որպես հակաքաղցկեղային բուժման միջոց, իսկ ձերբազատումը ՄԻԱՎ վարակից դիտվել է, որպես կողմնակի ազդեցություն: The New York Times-ին հասցեագրված էլեկտրոնային նամակում այսպես կոչված «լոնդոնաբնակ հիվանդը» գրում է, որ այն լուրը, որ ինքը կարող է բուժվել քաղցկեղից և ՄԻԱՎ-ից «սյուրռեալիստական էր»: