26 հուլիսի 2008 - 17:29 AMT
Կիպրոսի վերամիավորման շուրջ ուղղակի բանակցությունները կմեկնարկեն սեպտեմբերի 3-ին
Սեպտեմբերի 3-ին կսկսվեն ուղղակի բանակցությունները Կիպրոսի վերամիավորման շուրջ: Բանակցությունների մեկնարկի մասին որոշումն ընդունվել է հունական Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդ Մեհմետ Ալի Թալաթի հետ հանդիպման ժամանակ: Կիպրոսում ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով, շուրջ 30 տարի առաջ հունական եւ թուրքկան մասերի բաժանված կղզու վերամիավորման մասին վերջնական որոշումը կընդունվի հունական եւ թուրքական համայնքներում կայանալիք առանձին հանրաքվեների հիման վրա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: