6 մարտի 2019 - 11:33 AMT
ԱԺ նախագահը քաղուժերին հրավիրել է մշակելու ընտրական բարեփոխումները

ՀՀ ԱԺ մարտի 6-ի նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրել է ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել:

«Ցանկանում եմ քաղաքական ուժերին հրավիրել միասնական ջանքերով սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ: Երբ մենք միասին պայմանավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել և իրականացնել»,- ասել է Միրզոյանը:

Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից առաջ ՀՀ անցումային կառավարությունը մշակել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթ, որի ընդունումը տապալվեց ՀՀ 6-րդ գումարման խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատճառով:

Բարեփոխումների փաթեթով իջեցվում էր քաղաքական ուժերի ԱԺ անցողիկ շեմը, վերացվում էին վարկանիշային ցուցակները: