6 մարտի 2019 - 11:43 AMT
Ալեքսիս Օհանյանը, Acer-ի հիմնադիրը Երևանում կմասնակցեն ՏՏ համաշխարհային համաժողովին

Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին կմասնակցեն Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ մասնակցության բանավոր համաձայնություններ կան Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարների հետ:

WCIT 2019-ը կրում է «Ապակենտրոնացման ուժը» խորագիրը: Քննարկվելու են ՏՏ ոլորտի ուղղվածությունները: Համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ յուրաքանչյուր երկրի պատվիրակության ու կազմակերպության համար առանձին փաթեթներ են պատրաստված լինելու:

WCIT-ը ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որը համախմբում ոլորտի առաջատար կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների: